Կձևավորվի ԶՈՒ բարեփոխումների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Գոհար Ստեփանյան 25.02.2021 - 11:29
25.02.2021 - 11:29 դիտում

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանաարհային քարտեզի 8-րդ կետով սահմանված ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանը:

«Վերջին ամիսներին մենք այս թեմայով քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել և ըստ էության ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես և ինչպիսի ձևաչափում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը: Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը:

Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ անվտանգության, ռազմական համագործակցության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը այս հայեցակարգային աշխատանքի մեծ մասը իրականություն դարձած կլինի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ