Կիևում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինան

Աստղիկ Խաչատրյան 23.08.2022 - 12:46
23.08.2022 - 12:46 դիտում

Կիևում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինայի տարածքը:

«Պետքարտուղարությունը տեղեկություն ունի, որ Ռուսաստանն առաջիկա օրերին կակտիվացնի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական օբյեկտներին հարվածներ հասցնելու ջանքերը։ Ռուսական կողմի հարվածներն Ուկրաինային մշտական սպառնալիք են ներկայացնում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար։ ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Ուկրաինան՝ օգտագործելով ցամաքային տրանսպորտի հասանելի տարբերակները, եթե դա անվտանգ է»,- ասված է դեսպանության՝ անվտանգության վերաբերյալ նախազգուշացման մեջ:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն պահպանեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն անվտանգության մասին իրենց իրազեկությունը բարձրացնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ