Կիևն ինքը կորոշի, թե ինչպես օգտագործել իրեն մատակարարվող զենքերը. Բլինքեն

Աննա Կոստանյան 23.05.2024 - 12:23
23.05.2024 - 12:23 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ամերիկյան վարչակազմը դեռ չի հանել ռուսական տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները, սակայն Կիևը պետք է ինքնուրույն որոշում կայացնի իր ունեցած զենքի օգտագործման հարցում։

Միևնույն ժամանակ պետքարտուղարը վստահեցրել է, որ «Կիևն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները դա անելու համար»:

Ինչպես հաղորդվել է, նախօրեին մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Մայք Թերների գլխավորությամբ, կոլեկտիվ նամակով պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինից պահանջել են թույլ տալ Ուկրաինային ԱՄՆ-ի մատակարարած զենքերն օգտագործել Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ