Կիևը չէր կարող Կրեմլի վրա հարձակման մասին որոշում կայացնել առանց Վաշինգտոնի. Պեսկով

4.05.2023 - 18:46 դիտում

Ուկրաինայի և ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությունները Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ կապ չունենալու վերաբերյալ ծիծաղելի են թվում. Մոսկվայում գիտեն, որ հարվածների համար թե՛ միջոցները, թե՛ թիրախները Կիևն ընտրում է Վաշինգտոնի թելադրանքով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն և այլ գերատեսչություններ այժմ հետաքննում են անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կրեմլի վրա:

«Անշուշտ, այն, ինչ տեղի է ունեցել, ենթակա է շատ մանրակրկիտ հետաքննության։ Քննչական կոմիտեն, համապատասխան այլ ծառայություններ զբաղվում են այդ ամենով»,- նշել է Պեսկովը, հավելել՝ արդյունքների մասին առայժմ ոչինչ չի կարող ասել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ