Կիրանց գյուղում հրդեհվել է մոտ 20 հա խոտածածկույթ. ԱԻՆ

20.08.2022 - 16:56 դիտում

Տավուշի մարզի Կիրանց գյուղում հրդեհի պատճառով մոտ 20 հա խոտածածկույթ է արվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 20-ին ժամը 10:50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:07-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 6 աշխատակից,  գյուղի 7 բնակիչ և 1 տրակտոր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ