Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարների գնահատականները՝ առ այս պահը կատարված սահմանազատման մասին

7.05.2024 - 20:03 դիտում

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարների գնահատականները՝ մինչ այս պահը կատարված սահմանազատման մասին։

Դրանք ներկայացնում ենք ստորև, առանց խմբագրման.

Կիրանց

Ուրեմն, տես՝ ոնց ա. այ հենց էս գագաթից բարձրացել են էս վերևը, նոր էս վերևից գնացել Խաչի յալը, չէ՞։ Սա մոտավորապես մի 3 հեկտարի չափով, ոնց որ, ի շահ մեզ ա։ Ուրեմն Խաչի յալի գագաթը, մեկ էլ որտեղ, որ հիմա սյունը դրված ա, հիմա Խաչի յալից կարող ա մի 400 մետր մեզանից իրանց ա ընկել, իրանցից էլ մի 3 հեկտար մեզ ա ընկել։ Օրինակ՝ այ էս մեծ հողատարածքը ինը հեկտար ա, հիմա էդ ինը հեկտարից ոչ մի սմ իրանց չի գնում։ Մինչև հիմա ինչ եղել ա, ես գոհ եմ։ Մեր ժողովրդի մտահոգությունը լրիվ այ էս քիթն ա՝ կամուրջը, գյուղը և գյուղի մեջը, որտեղ որ տներ են ընկնում, շինություններ, խանութ և այլն»։

Ոսկեպար

Իսկ այդ սահմանազատման արդյունքում ի՞նչ ենք կորցրել, Ոսկեպարից շա՞տ տարածք է անցել Ադրբեջանին։

-Ոսկեպարից տարածք չի անցել։

-Իսկ այդ սյուները տեղադրելու և սահմանազատման արդյունքում սահմանի ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել։

-Դե, իբր առաջուց ո՞վ գիտեր՝ սահմանը ոնց ա, որ հիմա տենաս՝ ինչ փոփոխություն ա տեղի ունեցել։ Մոտավորապես ոնց իմացել ենք, ոնց տեսել ենք, նենց էլ գնացել ա, տեղեր կա՝ նույնիսկ մեր իմացածից ավելի շատ են թողել, այսինքն՝ տեղեր կան, որ ադրբեջանցիք ավելի հետ են գնացել։

-Այսինքն՝ որոշ հատվածներում ադրբեջանցիները հե՞տ են գնացել։

-Հա, տեղեր կան, որ նախապես ասել են, ասենք, 120 մետր, իրականում գնացել են 170 մետր։

-Իսկ դիրքերից մեր զինվորները չե՞ն իջել, ոչ մի դիրք չե՞նք տվել իրենց։

-Չէ, մեր մոտ ինչ դիրք կար, տենց էլ մնացել ա։

-Այսինքն՝ այս պահի դրությամբ որևէ վնաս չե՞ք կրել, դժգո՞հ չեք սահմանազատման աշխատանքներից։

-Էս պահին՝ չէ։-Այդ դեպքում յս աղմուկն ինչի՞ համար է, մարդիկ ինչո՞ւ են փողոց դուրս եկել։

-Ո՞ր աղմուկը։

-«Տավուշը՝ հանուն հայրենիքի շարժումը» նկատի ունեմ, որ հիմա քայլերթով գալիս է Երևան։ Եթե ամեն ինչ նորմալ է, ինչի՞ դեմ են պայքարում։

-Դե, էդ արդեն էդ պայքարողներին հարցրեք։

-Դուք կո՞ղմ չեք դրան, չե՞ք ողջունում այդ պայքարը։

-Իհարկե, կողմ եմ, մարդիկ գնում են, որ միակողմանի զիջումներ չլինի, որ մեր հողը պաշտպանվի, ի՞նչ վատ բան են անում։

Քանի որ ընդդիմությունը և իշխանությունն իրենց ճշմարտությունն ունեն սահմանազատման մասին և ցավոք դրանք լի են…

Опубликовано Petros Ghazaryan Вторник, 7 мая 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ