Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում

15.09.2026 - 17:34 դիտում

Հյուսիսային Կորեայի ղեկավարը նամակ է հղել Ռուսաստանի նախագահին, հայտարարել՝ երկու երկրի ժողովուրդները, աշխարհում բարդ զարգացումների ֆոնին, ամրապնդում են վստահությունն ու համերաշխությունը և միասին պաշտպանում արդարությունն ու խաղաղությունը։

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

«Խորապես վստահ եմ, որ Ռուսաստանը կհաղթի հանուն սեփական անվտանգության և միջազգային արդարության մղվող սուրբ պատերազմում»,- ասված է Հյուսիսային Կորեայի առաջնորդի նամակում։ Կիմ Չեն Ընը վերահաստատել է, որ Փհենյանը պատրաստակամ է շարունակել Ռուսաստանին աջակցությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ