Կթույլատրվի՞ կառուցել բնակելի շենք Գարեգին Նժդեհի 9/5 հասցեում

31.08.2021 - 16:04 դիտում

Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 9/5 հասցեում «Նյու Էյջ Քոնսթրաքշն» UՊԸ-ի կողմից բնակելի համալիրի կառուցում է նախատեսվում: Կառուցապատողը ստացել է նախագծման թույլտվություն ու իրականացրել այն. հերթը հանրային լսումներինն է: Գյումրու համայնքապետարանում հրավիրված առաջին հանրային լսումը վերաբերում էր շինաշխատանքների արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանն ու փորձաքննությանը: Բնապահպանության մասնագետի խոսքով՝ նախատեսվում է իրականացնել բոլոր միջոցառումները, որոնք հնարավորինս կնվազեցնեն շինաշխատանքների արդյունքում շրջակա միջավայրի աղտոտումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ