ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ՝ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից

6.12.2021 - 10:24 դիտում

ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ՝ Արմավիրի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններից: Այսպիսով՝

Վաղարշապատ համայնքում ընտրություններին մասնակցել է 10 980 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 380: 5776 ձայնով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը 3872 ձայնով երկրորդն է, երրորդը «Հայրենատէր» կուսակցությունն է՝ 528 ձայն:

Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է 9 214 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվն է՝ 266: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 8370 ձայն:

Մեծամորում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 18 343: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 661: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 14 048 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 3634:

Բաղրամյան համայնքում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 6408: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 107: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 3 243 ձայն, «Արդար Հայաստան» կուսակցությունը երկրորդն է՝ 2 407 ձայնով: Երրորդը «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքն է՝ 651 ձայն:

Արաքս համայնքում քվեարկությանը մասնակցել է 8683 մարդ: Անվավեր է 220 քվեաթերթիկ: 3679 ձայնով առաջատար է «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունը: 2485 ձայնով երկրորդ տեղում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, երրորդը «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն է՝ 2296 ձայնով:

Փարաքարում քվեարկությանը մասնակցել է 9720 մարդ: Անվավեր է 247 քվեաթերթիկ: Առաջատար է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4637 ձայնով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիրն է»՝ 2609 ձայն, երրորդը «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն է՝ 2227 ձայնով:

Խոյ համայնքում քվեարկությանը մասնակցել է 6 996 մարդ: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 248: «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 4 436 ձայն, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 1156, Ազատական կուսակցությունը՝ 1155 ձայն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ