ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները

Աննա Կոստանյան 27.06.2021 - 12:17
27.06.2021 - 12:17 դիտում

ՀՀ ԿԸՀ-ն ամփոփեց 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկության վերջնական արդյունքները:

Ընտրողների ցուցակում ընդգրկվել է 2 595 512 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 1 281 997 քաղաքացի, կամ՝ 49.39 տոկոսը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ

Արդար Հայաստան կուսակցություն՝ 3914 (0.31 տոկոս)

Հայ Ազգային Կոնգրես կուսակցություն՝ 19 691 (1.54 տոկոս)

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցություն՝ 688 761 (53.91 տոկոս)

Զարթոնք ազային քրիստոնեական կուսակցություն՝ 4619 (0.36 տոկոս)

Ազատություն կուսակցություն՝ 1844 (0.14 տոկոս)

«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66 650 (5.22 տոկոս)

Միասնական հայրենիք՝ 964 (0.08 տոկոս)

Համահայկական ազգային պետականություն կուսակցություն՝ 803 (0.06 տոկոս)

Լուսավոր Հայաստան Կուսակցություն՝ 15 591 (1.22 տոկոս)

Մեր տունը Հայաստանն է կուսակցություն՝ 12 149 (0.95 տոկոս)

Հանրապետություն կուսակցություն՝ 38 758 (3.3 տոկոս)

Հայոց հայրենիք կուսակցություն՝ 13 130 (1.3 տոկոս)

«Ազատ հայրենիք» դաշինք՝ 4119 (0.32 տոկոս)

Բարգավաճ Հայաստան կուսակցություն՝ 50 444 (3.95 տոկոս)

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն՝ 5020 (0.39 տոկոս)

5165 ազգային պահպանողական կուսակցություն՝ 15 549 (1.22 տոկոս)

Քաղաքացու որոշում կուսակցություն՝ 3775 (0.3 տոկոս)

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք՝ 19 212 (1.5 տոկոս)

Ազգային օրակարգ կուսակցություն՝ 719 (0.06 տոկոս)

Վերելք կուսակցություն՝ 1233 (0.1 տոկոս)

Ազատական կուսակցություն՝ 14 936 (1.17 տոկոս)

Հայաստանի եվրոպական կուսակցություն՝ 2440 (0.19 տոկոս)

«Հայաստան» դաշինք՝ 269 481 (21.9 տոկոս)

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն՝ 18 976 (1.49 տոկոս)

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն՝ 3915 (0.31 տոկոս)

Անճշտությունների չափը՝ 973:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ՀՀ 38 ընտրատարածքներից ոչ մեկում չի ստացվել տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում:

ԿԸՀ բոլոր անդամները ստորագրեցին ընտրություների արդյունքների ամփոփիչ արձանագրությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ