ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը

Անի Հովհաննիսյան 31.10.2022 - 20:52
31.10.2022 - 20:52 դիտում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Բիշքեկում կայացած «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» քննարկմանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։

Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրողների նույնականացման սարքավորումները (VAD) ներդրվել են 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի պահանջով:

Սարքերն առաջին անգամ կիրառվել են 2017 թվականի խորհրդարանական հերթական, այնուհետև 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ 2018-ից սկսած դրանք կիրառվում են նաև ՏԻՄ ընտրություններում։

Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-27-ը աշխատանքային այցով Բիշքեկում էին (Ղրղզստանի Հանրապետություն): ԿԸՀ անդամներին հրավիրել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին։

Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ալբանիայից և հյուրընկալ երկրից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ