Կարմիր հրապարակը փակել են այցելուների համար

Աննա Կոստանյան 16.04.2024 - 18:47
16.04.2024 - 18:47 դիտում

Մոսկվայում Կարմիր հրապարակը փակել են այցելուների համար, հայտնում է РИА Новости-ն։ Գործակալության տվյալներով՝ արգելապատնեշը կանգնեցվել է Հարության դարպասի կողմում։ Թե որն է պատճառը, չեն հայտնում։

Վերջին անգամ Կարմիր հրապարակում ոստիկանները արգելապատնեշներ են տեղադրել Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ:

Մուտքերի մոտ հերթապահություն են իրականացրել պարեկային ծառայության և ՕՄՕՆ-ի աշխատակիցները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ