Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին, նա ընտանիքին երկտող է փոխանցել

Աննա Կոստանյան 7.08.2023 - 17:14
7.08.2023 - 17:14 դիտում

Օգոստոսի 5-ին Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա մանրամասնեց, որ Կարմիր խաչի միջոցով Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել ընտանիքին։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետից առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ