Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Աննա Կոստանյան 9.01.2023 - 16:08
9.01.2023 - 16:08 դիտում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։

«Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև փոխանակել ձայնագրված տեսաուղերձներ, որը մեր հերթական գործողություններից մեկն է», – ասաց Ամատունին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ