Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

Աստղիկ Խաչատրյան 11.09.2025 - 22:50
11.09.2025 - 22:50 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Սեդրակյանը ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2025-ի մայիսին։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կոստանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ