Կարապետ Մանվելյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին. վերջինս որակազրկվել է ագրեսիվ վարքի պատճառով

Աստղիկ Խաչատրյան 13.03.2023 - 19:12
13.03.2023 - 19:12 դիտում

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սահակ Հովհաննիսյանը զիջել էր թուրք մրցակցին 1/4-ում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ