Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը

Աստղիկ Խաչատրյան 28.02.2023 - 19:43
28.02.2023 - 19:43 դիտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։

Դիտարկման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ