Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ բացվեցին Ջաջուռի եւ Քեթիի մանկապարտեզները

Աննա Կոստանյան 1.04.2022 - 17:58
1.04.2022 - 17:58 դիտում

60 տոկոս պետության, 40 տոկոս համայնքային միջոցներով վերանորոգվել են Քեթիի եւ Ջաջուռի մանկապարտեզները Համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով ավարտին են հասցվել Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները։ Նախադպրոցական նորակառույց հաստատությունն այսօր հանդիսավորությամբ բացվել է։ Ծրագրի ընդhանուր արժեքը կազմում է 43 մլն 397 հազար դրամ, որից 26 մլն 38 հազար դրամը տրամադրել է պետությունը, 17մլն 358 հազարը համայնքի բյուջեի համաֆինանսավորումն է։
Նույն կերպ կահավորվել է նաեւ Ջաջուռի մանկապարտեզը, որը եւս այսօր բացվել է։ Մինչեւ 25 երեխայի համար նախատեսված նախակրթարանն ունի խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն եւ պահոցներ, մարմնամարզության եւ խաղերի դահլիճ։ 17 մլն 579 հազար դրամ արժողությամբ ծրագրի 10 մլն 547 հազարը պետության համաֆինանսավորման չափն է, իսկ համայնքի ներդրումը՝ 7 մլն 31 հազար դրամ է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ