Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

2.12.2021 - 10:58 դիտում

ՀՀ Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

Այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ