Կենսաթոշակների, նպաստների, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում անկանխիկ եղանակով կատարվող վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի գծով 2026 թ. 4-րդ եռամսյակում ծախսերի կատարման համար անհրաժեշտ միջոցները տրամադրելու նպատակով գործադիրը ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է հատկացնել 40,827,146.9 հազար դրամ։
Ծախսերի լրացուցիչ պահանջը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացմամբ։
