Կառավարությունը 2021-2026 թթ․ ծրագրում առանձնահատուկ տեղ է տվել երկաթուղային ցանցի արդիականացմանը. Շիրակի մարզպետ

Աննա Կոստանյան 3.08.2022 - 17:02
3.08.2022 - 17:02 դիտում
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է եղել Երկաթուղայինների օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը, որը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Միջոցառմանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատուներ, երկաթուղայիններ։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկաթուղային հանգույցի առանձնահատկությանն ու կարևորությանը. «Այսօր ձեր մասնագիտական տոնի նախաշեմին շնորհավորում եմ բոլորիդ և հատկապես ավագ սերնդի աշխատակիցներին, քանզի նրանք մեծ ավանդ ունեն երկաթուղու անխափան աշխատանքի, հանգույցի կայացման գործում։ ՀՀ Կառավարությունը, կարևորելով երկաթուղային ցանցի ու ոլորտի զարգացումը, 2021-2026 թթ․ ծրագրում առանձնահատուկ տեղ է տվել ցանցի արդիականացմանը։ Այս հարցերի շուրջ մենք պարոն Մելնիկովի հետ քննարկում ենք ունեցել, և վստահ եմ՝ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը կլինի շարունակական ու արգասաբեր՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման»։
Նազելի Բաղդասարյանի որոշմամբ երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով է պարգևատրվել ընկերության աշխատակից Արամայիս Մելքոնյանը։ Մի շարք աշխատակիցների պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Գյումրու քաղաքային իշխանությունների անուններից»,- նշված է գրառման մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ