Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները

Աննա Կոստանյան 23.02.2022 - 12:10
23.02.2022 - 12:10 դիտում

Կառավարությունը 1 միլիարդ 155 միլիոն դրամ հատկացրեց 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։

«Մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշումը կարևոր է գնաճի ֆոնին։

«Շահառուների թիվն ընդլայնվել է։ Սա կարևոր աջակցություն է մեր հայրենակիցներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ