Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

4.08.2022 - 11:20 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված զինծառայողների հիշատակը:

«Ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է: Տեղի ունեցած մարտերի հետևանքով ԼՂ-ի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ