Կապիտոլիումի մերձակայքում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկներով ու հրազենով լի ավտոմեքենա

Հրաչ Սահակյան 9.01.2021 - 20:22
9.01.2021 - 20:22 դիտում

1lurer.am ԱՄՆ իրավապահ մարմինները Կապիտոլիումի շենքից ոչ հեռու հայտնաբերել են 11 ինքնաշեն պայթուցիկ սարքերով ու հրազենով լի ավտոմեքենա, որի վարորդը բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

70-ամյա ամերիկացուն պատկանող ավտոմեքենան վաշինգտոնյան անկարգությունների ժամանակ կայանված է եղել Կապիտոլիումից երկու թաղամաս այն կողմ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ անկարգությունների օրը հայտնաբերվել ու վնասազերծվել է ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարք: Կասկածյալները հետախուզման մեջ են:

Հեղինակ`Մարի Կոստանյան
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ