Կապանում տղամարդը վախեցնելու նպատակով շենքի բակում նռնակ է պայթեցրել

Աննա Կոստանյան 27.07.2022 - 12:41
27.07.2022 - 12:41 դիտում

Հուլիսի 27-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» տեսակի նռնակը՝ իջել է բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, ինչից հետո դիտողություն արած տղամարդը ծեծի է ենթարկել նրան:

Կապանի ոստիկանները երկուսին էլ ներկայացրել են նախաքննական մարմնին:

37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ