Կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիությունը

Աննա Կոստանյան 3.03.2022 - 17:44
3.03.2022 - 17:44 դիտում

Կառավարությունը հաստատել է նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի և կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից: Հիմնավորման համաձայն՝ հասարակական շենք-շինությունների պարագայում՝ խնդրի լուծումը համարվում է ավելի իրատեսական, երբ դրանց մի մասը հանդիսանում է պետական սեփականություն, մյուսը համայնքային, իսկ առանձին դեպքերում նաև մասնավոր՝ անհատին պատկանող: Ըստ այդմ՝ առաջարկվում է մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների՝ այդ թվում պատմության և մշակույթի հուշարձան համարվող շենքերի համար մշակել միջոցառումների ծրագիր՝ վերջիններս անհրաժեշտ նախագծային (կոնստրուկտիվ) լուծումներով համալրելու և բնակչության համար մատչելի դարձնելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ