Կաշառք պահանջած համայքնային ոստիկանը բերման է ենթարկվել ներքին անվտանգության վարչություն

Հրաչ Սահակյան 24.02.2021 - 00:22
24.02.2021 - 00:22 դիտում

Փետրվարի 22-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի հաղորդում է տվել, որ փետրվարի 19-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողն իր փաստացի հաշվառումն արագ իրականացնելու պատրվակով իրենից պահանջել է 200 ԱՄՆ դոլար կաշառք։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ՔՈԳ վարչության և տարածքային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, ոստիկանության ավագ լեյտենանտը փետրվարի 22-ին՝ կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ