Կաշառք` նպաստ ստանալու համար. Ամասիայի ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 22.12.2023 - 13:55
22.12.2023 - 13:55 դիտում

Ամասիայի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին դեկտեմբերի 13-ին: Ժամը 15.30-ին ոստիկանության Ամասիայի բաժին հրավիրված քաղաքացուց ընդունվեց հաղորդում՝ կաշառք տալու վերաբերյալ: Պարզվեց, որ Բյուրակն գյուղի մի բնակիչ, նպաստի փաստաթղթերը ձևակերպելու համար, Շիրակի մարզի Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի ավագ մասնագետին, նրա աշխատասենյակում, որպես կաշառք տվել էր 10 հազար դրամ, նաև խոստացել, որ նպաստի առաջին ամսվա գումարը` 20 հազար դրամ, նույնպես կփոխանցի նրան:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ