Կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն երևանցիներին. Ավինյան

16.10.2022 - 13:04 դիտում
Ավարտվել է շրջայցը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, որը հագեցած է եղել համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների քննարկմամբ։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում։
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են, ծառ and դրսում նկարն է
«Քանաքեռցիների, զեյթունցիների և մանունմենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։
Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»,- գրել է նա։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ