Կայացել է վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի հոգեհանգիստը

Աստղիկ Խաչատրյան 30.09.2021 - 21:42
30.09.2021 - 21:42 դիտում

Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում երեկոյան կայացել է սիրված երգիչ, երգահան, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը: Նա մահացել է կորոնավիրուսից՝ սեպտեմբերի 29-ին:

Երգչին հրաժեշտ տալու էին եկել հարազատներն ու ընկերները, արվեստի ու քաղաքական գործիչներ, նաև երկրպագուներ: Այսօր Երևանի մետրոպոլիտենում՝ Հանրապետության հրապարակում, հնչում են Հայկոյի երգերը:

Սիրված երգչի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա վաղը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ