Կայացավ Գյումրու ավագանու այս նստաշրջանի վերջին նիստը

9.12.2022 - 17:37 դիտում

Գյումրու ավագանու այս նստաշրջանի չորրորդ նիստի սկզբում «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամները ներկա չէին, հետո եկան նրանցից մի քանիսը միայն: Նիստի վերջում էլ հայտնի դարձավ, որ ավագանու լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագրից» Արման Բաղդասարյանը: Վերջինս այս մասին գրել էր նաեւ իր ֆեյսբուքյան էջում: Օրակարգում ներառված էր 25 հարց՝ հիմնականում համայնքի բնակիչներին դրամական աջակցություն ցուցաբերելու, որոշ հողամասերի գործառնական նշանակությունը փոխելու, համայնքին պատկանող հողամասերն աճուրդով օտարելու, աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ