Կամավորականների բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար. ԱՆ

Աննա Կոստանյան 5.11.2020 - 14:58
5.11.2020 - 14:58 դիտում

Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից:

Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք», – նշված է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ