Կահիրեում կանցկացվի Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով

Աննա Կոստանյան 19.11.2025 - 14:32
19.11.2025 - 14:32 դիտում

Դեկտեմբերի 7-9-ը Կահիրեում Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Համաժողովին մասնակցության համար կարելի է գրանցվել մինչև նոյեմբերի 24-ը հետևյալ հղումով։
Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվությունը և օրակարգը կտրամադրվեն ավելի ուշ՝ նախնական գրանցված ընկերությունների ներկայացուցիչների ցանկն ամփոփելուց հետո»,- ասված է հաղորդագրությունում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ