Կալանավորվել է նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը

Աստղիկ Խաչատրյան 26.11.2021 - 18:43
26.11.2021 - 18:43 դիտում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ ի հավելումն նախօրեին դատախազության հրապարակած հաղորդագրության:

«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ տեղեկացնեմ, որ 2021 թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, որը դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, որի անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու հետևանքով թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈՒ մարտական հենակետ, և որը եղել է դիրքից փախուստ կատարած զինծառայողների թվում:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կալանավորվել են 2021 թ. նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի պատասխանատուն և դիտորդը:

Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով,…

Опубликовано Gor Abrahamyan Пятница, 26 ноября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ