Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետը

17.12.2022 - 16:39 դիտում

Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետը: Լուրը Tert.am-ին հաստատեցին Գլխավոր դատախազությունից:

Կալանավորվողը 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն է՝ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ԶՈւ Գեղարքունիք ներթափանցելու քրեական գործով մեղադրյալը։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հրամանատարներից մեկի անգործության պատճառով ադրբեջանցի զինվորականները կարողացել են հատել Գեղարքունիքի սահմանը և մարտական դիրքեր հաստատել Հայաստանի ինքնիշխան տարածքում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ