Կալանավորվել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձը

Աստղիկ Խաչատրյան 29.03.2024 - 19:49
29.03.2024 - 19:49 դիտում

Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով անցնող 9-րդ անձին՝ Նազրիմադ Լուտֆուլոյին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին նիստերի դահլիճից:

«Քննության միջնորդությունը բավարարել, Նազրիմադ Լուտֆուլոյի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը մինչեւ մայիսի 22-ը», – որոշումը հրապարակել է դատավոր Թիմուր Վախրամեևը:

Ստացված տվյալների համաձայն՝ 24-ամյա Լուտֆուլոյը ծնունդով Տաջիկստանից է, բնակվել է մետրոյի «Շչելկովսկայա» կայարանից ոչ հեռու գտնվող հանրակացարանում: Մարտին 23-ի երեկոյան իրավապահ մարմինները նրանից պահանջել են ցույց տալ փաստաթղթերը։ Նա հրաժարվել է, սկսել է հայհոյել ու կոպտել, փորձել է փախչել ոստիկանների ձեռքից, ինչի համար նրան 15 օրով ձերբակալել են։ Մինչ նա գտնվում էր մեկուսարանում, քննիչները հաստատել են նրա կապը ահաբեկիչների հիմնական խմբի հետ։

Մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 144 մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ