Կադրային փոփոխություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

9.09.2023 - 12:10 դիտում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի և 7-ի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Վահագն Պողոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 11-ը` ներառյալ:
  • Գառնիկ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:
  • Արմեն Կարեյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ