Ծեծկռտուք ու դանակահարություն՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում

Աննա Կոստանյան 15.05.2023 - 14:37
15.05.2023 - 14:37 դիտում

Մայիսի 14-ի ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Րոպեներ անց ոստիկանություն հաջորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա մի բնակիչ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները ժամը 00.05-ին Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ: Խուզարկությամբ ալավերդցու մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Ակունք գյուղի՝ 26-ամյա, և Արթիկ քաղաքի՝ 22-ամյա երկու բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ծեծի են ենթարկել բուժօգնության դիմած և պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդներին, այդ ընթացքում էլ գյումրեցի 34-ամյա երիտասարդը դանակահարել էր 26-ամյա ակունքցուն:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ