Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները փոքր տոկոս են կազմում. Թորոսյան

Գոհար Ստեփանյան 6.10.2020 - 10:51
6.10.2020 - 10:51 դիտում

Կարծում եմ՝ ադրբեջանցիները զերծ չեն մնա հիվանդանոցներին հարվածելուց, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ հնարավոր վտանգով պայմանավորված, միշտ կան պահեստային պլաններ՝ ծառայությունները կազմակերպելու համար:

«Վիրավորների մասին տեղեկատվության բացը լրացնելու խնդրի մասին գիտենք, բազմաթիվ զանգեր ենք ստանում՝ ով որտեղ է: Այդ հարցը վերջնականապես կկանոնակարգվի, թեժ գիծ կլինի, որով հնարավոր կլինի պարզել զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը: Քիչ դեպքեր են լինում, որ չճանաչված վիրավորներ են լինում, մեծ մասը միջին և թեթև ծանրության են», – ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծանր և ծայրահեղ ծանր վիրավորները ավելի փոքր տոկոս են կազմում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ