Ծանրամարտի մեր ընտրանին մեդալային հաշվարկով առաջինն է

Աստղիկ Խաչատրյան 20.02.2024 - 21:48
20.02.2024 - 21:48 դիտում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց Ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որը տևեց փետրվարի 12-20-ը։

Մեր ընտրանին մեդալային ընդհանուր (փոքր և մեծ մեդալներ) հաշվարկով առաջատարն է` 11 ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ: Հաջորդիվ Բուլղարիան ու Իտալիան են:

Միայն մեծ մեդալների հաշվարկով առաջատար եռյակի պատկերը ևս նույնն է. Հայաստանը գրավեց 4 մեծ ոսկի, 3 մեծ արծաթ և 3 մեծ բրոնզ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ