Ծանրամարտի ընտրանու վերջին անդամները վերադարձել են Հայաստան

Աննա Կոստանյան 6.11.2025 - 14:01
6.11.2025 - 14:01 դիտում

Ծանրամարտի ընտրանու վերջին անդամները վերադարձել են Հայաստան: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հիշեցնենք՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններնում Հայաստանը 7 ոսկե մեդալ է նվաճել:

Առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է, երիտասարդական ընտրանին՝ 4-րդը, իսկ մինչև 23 տարեկանների թիմը՝ 2-րդը:

Մրցաշարի լավագույն ծանրորդներն են ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Տիգրան Կարապետյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ