Ծաղկած պտղատուների համար ջերմաստիճանի վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել. ՇՄՆ

Աննա Կոստանյան 27.03.2024 - 12:23
27.03.2024 - 12:23 դիտում

Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է, սակայն ծաղկած պտղատուների համար վտանգավոր ցուցանիշներ չեն գրանցվել։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից:

Օդի նվազագույն ջերմաստիճանն առավոտյան 06։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում Արարատում գրանցվել է +0,5°C, Արտաշատում՝ +0,8°C, Մերձավանում՝ -0,7°C, Արմավիրում՝ 0°C, Աշտարակում՝ -0,8°C, Արենիում՝ -0,6°C, Ուրցաձորում՝ +0,3°C:

Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի նաև առաջիկա գիշերվա ընթացքում, սակայն մարտի 29-30-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը՝ լուսադեմին ժամը 06։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ