«Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը». Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

Գոհար Ստեփանյան 17.11.2020 - 11:33
17.11.2020 - 11:33 դիտում
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը.
«Սիրելի գործընկերներ,
Բոլորդ արդեն գիտեք իմ՝ հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:
Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։
Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:
Շատ հպարտ եմ ձեզանով և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:
Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են:
Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:
Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ