Խորհրդարանում անցկացվեց պատվաստումների հերթական փուլը

Աննա Կոստանյան 4.09.2021 - 15:04
4.09.2021 - 15:04 դիտում

Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում իրենց եւ իրենց ընտանիքներին նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանելու, ինչպես նաեւ համավարակի տարածումը կանխարգելելու համար:

Մասնագետները փաստում են, որ համաճարակային իրավիճակը հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը զանգվածային պատվաստումներն են:

Խորհրդարանում իրականացվեց պատվաստումների հերթական փուլը: Պատվաստվողների շարքում են եւ՛ պատգամավորներ, եւ՛ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Պատվաստումից առաջ բոլորը ստուգվում են բժիշկների կողմից, իսկ ներարկումն իրականացնելուց հետո տրվում են հետպատվաստումային ցուցումներ:

Լրացնելով համապատասխան թերթիկը՝ յուրաքանչյուրին ներարկվում է իր նախընտրած պատվաստանյութի տեսակը: Պատվաստվողները ստանում են պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պատվաստվողները համոզված են՝ իրենց այս քայլով կանխում են վարակի շղթայի ընդլայնումը եւ հոգ տանում իրենց մերձավորների առողջության մասին: «Լավագույն բուժումը կանխարգելումն է, ուստի պատվաստվե՛ք»,-հորդորում են եւ՛ պատգամավորները, եւ՛ ԱԺ աշխատակիցները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ