Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

7.12.2021 - 15:06 դիտում

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Ազգային ժողովում ներկայացրեց ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Ֆիդանյանի խոսքով՝ օրինագծի ընդունումից հետո այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին գրավոր հավաստման հիման վրա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ նախագահի հրամանագիրն ուժի մեջ կմտնի օտարերկրյա պետության քաղաքացիություն ստանալու ապացույցը նրա կողմից անձնագրային ծառայություն ներկայացնելու պահից:

Ֆիդանյանը նշեց, որ կառավարությունը ներկայացրել է առաջարկներ նախագծի վերաբերյալ:

«Կառավարության կողմից ներկայացված առաջարկներից մեկի համաձայն՝ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է սխալ տվյալներ ներկայացնելը, որը նախատեսվել էր որպես քաղաքացիությունը դադարեցնելու հիմք: Այդպիսի տվյալներ ներկայացնելը կարող է պայմանավորված լինել ինչպես լեզվական խոչընդոտներով, հարցաթերթը լրացնելիս առաջադրվող հարցը ոչ հստակ հասկանալու հանգամանքով, այնպես էլ տեխնիկական վրիպակի հետևանքով: Վարչական մարմնի համար գրեթե անհնարին կլիներ հիմնավորել՝ արդյոք տվյալ սխալը ներկայացնելու հանգամանքը եղել է դիտավորյա՞լ, թե՞ վրիպակի հետևանք»,- ասաց Ֆիդանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ