Խոշոր հրդեհ Ադրբեջանում

Աննա Կոստանյան 6.10.2023 - 19:05
6.10.2023 - 19:05 դիտում


Մասալլի շուկայի տարածքում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել, հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության և իրավապահ մարմինների աշխատակիցները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն հատվածում, որտեղ հագուստ է վաճառվում։ Ըստ տվյալների՝ հինգ տղամարդ տեղափոխվել է Մասալլի շրջանի կենտրոնական հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Ներկա պահին ձեռնարկվում են օպերատիվ միջոցներ՝ հրդեհը մարելու և տարածումը կանխելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ