Խոշոր հրդեհ՝ «Ուրալմաշզավոդ» ընկերության տարածքում

1.04.2024 - 21:21 դիտում

Եկատերինբուրգում՝ «Ուրալմաշզավոդ» ընկերության տարածքում գտնվող արտադրամասերից մեկում, հրդեհ է բռնկվել:

«Խոշոր հրդեհ Եկատերինբուրգի «Ուրալմաշզավոդ»-ի տարածքում, հրդեհվել է նախկինում թիվ 57 արտադրամասը, որի տարածքում եղել է մոտ 500 լիտր լաք։ Քաղաքի տարբեր հատվածներից սև ծուխ է երևում։ Հրդեհի մակերեսը հասել է 4500 քառակուսի մետրի»,- հայտնել է տեղական Տելեգրամ ալիքը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հրդեհաշիջման աշխատանքին մասնակցում են ավելի քան 64 հրշեջներ և 22 միավոր տեխնիկա: Արտադրամասի տանիքի մոտ 300 քառակուսի մետրի հասնող հատվածն ամբողջությամբ փլուզվել է:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, «Ուրալմաշզավոդ» ընկերությունը հայտարարել է, որ իրեն չի պատկանում հրդեհվող արտադրամասը:

«Ուրալմաշ» գործարանը Եկատերինբուրգում մեքենաշինական ձեռնարկություն է, մետաղագործության, հանքարդյունաբերության և էներգետիկայի սարքավորումների խոշորագույն արտադրող է:

«Ուրալմաշզավոդ» ընկերությունն արտադրում է նաև պաշտպանական նշանակության տեխնիկա: Խորհրդային ժամանակաշրջանւմ կրել է Սերգո Օրջոնիկիձեի անունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ