Խոշոր ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին.կան զոհեր և տուժած

Աննա Կոստանյան 18.09.2023 - 10:19
18.09.2023 - 10:19 դիտում

Սեպտեմբերի 17-ին` ժամը 21։16-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Skoda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1971 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Վարորդը և ուղևոր Մ. Կ.-ն (ծնված 1973 թ.) տեղում մահացել են, իսկ ուղևոր Մ. Ս.-ն (ծնված 2000 թ.)՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ս.-ի, Մ. Կ.-ի դիերը և Մ. Ս.-ին, վերջինիս մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ