Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. Պեսկով

Աննա Կոստանյան 15.10.2020 - 17:57
15.10.2020 - 17:57 դիտում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այստեղ առաջնային հարցն այն է, թե ինչպես են դրան վերաբերում հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում, ով էլ որ լինի, հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», – ասել է Պեսկովը:

Նրան խնդրել են հաստատել՝ արդյոք որևէ պատասխան դեռ չկա այդ տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու հնարավորության վերաբերյալ՚

«Մենք դեռ պատասխանը չենք լսել», – ասել է Պեսկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ