Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել

Աստղիկ Խաչատրյան 17.07.2023 - 20:18
17.07.2023 - 20:18 դիտում

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։

Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Լաչինի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ